Նախկին փոխվարչապետ, 2008-ին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել։
Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 5 միլիարդ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում) [Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով]։
Հիշեցնենք՝ Գևորգյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ և արդարացվեց Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո։ Այդուհանդերձ, շարունակվում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու գործը, որով անցնում են պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը։
Տե՛ս նաև այստեղ