Մատչելիության հղումներ

Բուհերի ընդունելության քննությունների համար կգործի 36 քննական կենտրոն, որից13-ը Երևանում


Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հրապարակել է 2021-ի քննական կենտրոնների ցանկը:

Ըստ այդմ՝ 2021-22 թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների կազմակերպման նպատակով Հայաստանում ձևավորվել է 36 քննական կենտրոն, որից 13-ը կգործի Երևանում, 23-ը՝ մարզերում:

ԳԹԿ-ի փոխանցմամբ՝ Արցախում կգործի 5 քննական կենտրոն։

Ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին և կավարտվեն հունիսի 25-ին։ Առաջին փուլով քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 հազար 487 դիմորդ: Առաջին անգամ պահանջված մասնագիտությունների առաջին հնգյակում է նաև սպասարկումը։

XS
SM
MD
LG