Մատչելիության հղումներ

ԲՀԿ նախընտրական ցուցակը կգլխավորի Ծառուկյանը, երկրորդը՝ Մելքումյանն է, երրորդը՝ Տոնոյանը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը․ կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին եռյակը։

Խմբակցության քարտուղար Արման Ավբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցուցակում երկրորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով։

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։

XS
SM
MD
LG