Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է հայ գերիների վերադարձը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը: Թվիթերում նա գրել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել պահվող բոլոր անձանց փոխանակման գործընթացը և հարգել կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից փոխանցեցին՝ երեք ռազմագերիներ են վերադարձվել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG