Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձածներին


Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկն, այսօր այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց:

Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ, ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:

Երեկ Բաքվից 3 հայ գերիներ վերադարձան Երևան։ Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 72-ի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG