Շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը։
Երկրորդ նախագահը ՀԱԿ փոխնախագահից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել։ Խոսքը Քոչարյանի հասցեին արված այն հայտարարությունների մասին է, որոնք Մանուկյանն արել է 2019 թվականին լրատվականներից մեկի եթերում։