Մատչելիության հղումներ

Քոչարյանն ընդդեմ Մանուկյանի գործով դատավորին բացարկի միջնորդություն ներկայացվեց


Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի գործով այսօրվա դատական նիստում Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը գործը քննող դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ պատճառաբանելով, թե այս գործով դատավորը չի կարող հանդես գալ որպես անկողմնակալ, անաչառ դատավոր։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի խոսքով, սակայն, միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Ակնկալվում է նաև, որ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը ելույթ կունենա։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել։ Խոսքը Քոչարյանի հասցեին արված այն հայտարարությունների մասին է, որոնք Մանուկյանն արել է 2019 թվականին լրատվականներից մեկի եթերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG