Մատչելիության հղումներ

Իսրայելում այսօր սուգ է


Շտապօգնության ծառայությունը մեքենա է փոխադրում հրմշտոցի հետևանքով զոհված հավատացյալի դին, Մերոն լեռան շրջան, Իսրայել, 30 ապրիլի, 2021թ.
Շտապօգնության ծառայությունը մեքենա է փոխադրում հրմշտոցի հետևանքով զոհված հավատացյալի դին, Մերոն լեռան շրջան, Իսրայել, 30 ապրիլի, 2021թ.

Այսօր Իսրայելում համազգային սուգ է: Իսրայելցիները հարգանքի տուրք են մատուցում անցած ուրբաթ օրը կրոնական տոնի ընթացքում ծագած խուճապի և հրմշտոցի հետևանքով զոհված 45 հրեա հավատացյալների հիշատակին: Եվս 150 մարդ պատահարի հետևանքով վնասվածքներ են ստացել:

Այսօր կիսով չափ իջեցված են պետական գրասենյակների, հասարակական կազմակերպությունների, արտասահմանում իսրայելյան դիվանագիտական առաքելությունների և իսրայելյան միությունների պետական դրոշները:

Ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն լեռան վրա անցկացվող Լագ բա-Օմեր կրոնական տոնակատարության ժամանակ, որին մասնակցել է շուրջ 100 հազար հավատացյալ:

Զոհված հավատացյալների թվում են եղել նաև Միացյալ Նահանգների և Կանադայի քաղաքացիներ: Միջազգային համայնքը ցավակցություն է հայտնում Իսրայելի ղեկավարներին:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ իրավապահները պարզում են ողբերգական պատահարի հանգամանքները և հետաքննություն են սկսել:

Պատահարի ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ, նախնական վարկածով ենթադրվում է, որ տոնակատարության ընթացքում փլուզվել է հանդիսականների համար լեռան վրա տեղադրված ժամանակավոր տրիբունան:

XS
SM
MD
LG