Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ 40-ից մինչև 45 մարդ է մահացել, հարյուրից ավելին՝ վիրավորում ստացել Իսրայելի հյուսիսում զանգվածային կրոնական միջոցառման ժամանակ տեղի ունեցած փլուզման ու հաջորդած հրմշտոցի պատճառով:
Տոնի կազմակերպիչների խոսքով՝ հինգշաբթի երեկոյան մասնակիցների թիվն անցել է 100 հազարը: