Մատչելիության հղումներ

«Հայրենիք» կուսակցությունը սկսում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը


«Հայրենիք» կուսակցությունը ղեկավար Արթուր Վանեցյան, արխիվ
«Հայրենիք» կուսակցությունը ղեկավար Արթուր Վանեցյան, արխիվ

«Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարում է, որ որոշել է մասնակցել հունիսի 20-ին հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ դաշինք կազմելու գործընթացը:

Նշելով, որ «ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է» «Հայրենիք» կուսակցության խորհուրդը համոզմունք է հայտնել, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու են ազգի և ժողովրդի կամքն ու երազանք։

«Սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի», - ասված է խորհրդի այսօր տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցությունը ղեկավարում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

XS
SM
MD
LG