Մատչելիության հղումներ

«Դուք և Ձեր թիմն ամեն ինչ արեցիք հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը»․ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Նենսի Փելոսիին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

Ըստ նախագահի գրասենյակի՝ նամակում մասնավորապես ասված է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացավ ԱՄՆ Կոնգրեսին և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ընդգծելով, որ «տեղի ունեցածը այլևս երբեք չպետք է կրկնվի»: Մենք անկեղծորեն երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրվածության, եռանդի և բարոյական կամ ցանկացած այլ աջակցության միջոցով իրականացրեցին դա և նպաստեցին արդարության վերականգնմանը:

Դուք և Ձեր թիմը մշտապես բարձրաձայնել եք, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսությունը ցեղասպանություն էր: Ձեր արժեքներին հավատարիմ մնալով՝ արեցիք ամեն ինչ հասնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հիշատակմանը: Շնորհակալություն, տիկին խոսնակ»:

XS
SM
MD
LG