Մատչելիության հղումներ

Ռուսաստանից Արցախ է բերվել Sputnik V-ի 15 հազար չափաբաժին


Երեկ Ռուսաստանից Արցախ է բերվել Sputnik V պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15 հազար չափաբաժին, երեկոյան Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահը։

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ։ Համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար», - ասված է Արայիկ Հարությունյանի գրառման մեջ։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ 2,7 հազար դեպք՝ շուրջ 24 հազար թեստավորման արդյունքում։

XS
SM
MD
LG