Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, մահվան առաջին դեպքը վերջին կես տարում


Արցախում ապրիլի 28-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ գրանցվել է մահվան մեկ դեպք, որը վերջին վեց ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 հազար 405 քաղաքացու հետազոտություն, որից 780-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 664 դեպք, կատարվել է 23 հազար 860 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG