Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը տեղի կունենա այսօր, ընդլայնված կազմով նիստը` ուրբաթ օրը:
Միջկառավարական խորհրդի այս նիստը 27-րդն է 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկից ի վեր, իսկ այս տարի՝ երկրորդը՝ նախորդը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Ալմաթիում: