Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական համագործակցության բոլոր մասնակից երկրների կառավարությունների ղկավարները հաստատել են մասնակցությունը Կազանում ապրիլի 30-ին նախատեսված համաժողովին:
«Ադրբեջանի մասնակցության հարցն առայժմ չի լուծվել», - նշել է Օվերչուկն, ավելացնելով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը չի ստացել որևէ տեղեկություն այն մասին, որ Հայաստանն առարկություն կներկայացնի համաժողովում Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ:
2021 թվականին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջին նիստը գումարվել է փետրվարի 5-ին Ալմա-Աթայում, իսկ նախորդ նիստը անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին, տեղի է ունեցել Մոսկվայում:
Եվրասիական տնտեսական համագործակցության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան:
Վերջին շաբաթների ընթացքում քաղաքական շրջանակներում քննարկվում է ԵԱՏՄ-ին՝ դիտորդի կարգավիճակով, Ադրբեջանի միանալու հնարավորությունը: