Մատչելիության հղումներ

Բրիտանական ֆուտբոլային ակումբները դուրս եկան Սուպերլիգա ստեղծելու նախաձեռնությունից


Միացյալ Թագավորություն - Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները բողոքում են Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնության դեմ, 20-ը ապրիլի, 2021թ․
Միացյալ Թագավորություն - Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները բողոքում են Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնության դեմ, 20-ը ապրիլի, 2021թ․

Բրիտանիայի մշակույթի հարցերով նախարար Օլիվեր Դաուդենն ասել է, թե ֆուտբոլի Սուպերլիգա ստեղծելու ծրագրից հրաժարվելու բրիտանական 6 առաջատար ակումբների որոշումը խնդրի վերջնական լուծում չէ։ Նրա կարծիքով՝ սպորտի կառավարման հարցերը լայնորեն քննարկելու անհրաժեշտություն կա։

«Սա հիանալի օր է երկրպագուների համար», - այսօր ասել է նախարարը՝ մեկնաբանելով բրիտանական ակումբների որոշումը։

Բրիտանական ակումբները երկրպագուների ճնշման տակ երեկ երեկոյան հայտարարեցին, որ հրաժարվում են միանալ այդ առաջնությանը։

Սուպերլիգա ստեղծելու մասին հայտարարվել էր ապրիլի 18-ին՝ առաջացնելով նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի խիստ քննադատությունը։ Բրիտանական ակումբների դուրս գալուց հետո մնացել են իսպանական ու իտալական 3-ական առաջատար ակումբներ։

Սուպերլիգա ստեղծելու նախաձեռնողները հայտարարել են, թե հնարավոր է սառեցնեն ծրագիրը, բայց չեն ասել, թե ընդհանրապես հրաժարվում են այդ գաղափարից։

XS
SM
MD
LG