Մատչելիության հղումներ

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանի ազատումը


Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ-ի որոշումը: Այս մասին հայտնում է բարձր դատարանի խոսնակ Եվա Թովմասյանը:

Որոշումը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Որպես Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման հիմնավորում իշխող խմբակցությունը նշել էր Զոհրաբյանի մի շարք հայտարարություններ նրա ֆեյսբուքյան գրառումներից:

Ինքը՝ Զոհրաբյանն այս գործընթացը քաղաքական հետապնդում էր որակում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG