Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 650-ով, բուժվածներինը՝ 783-ով, գրանցվել է մահվան ևս 15 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 650-ով՝ հասնելով 202 հազար 817 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 783-ով և հասել 181 հազար 963 -ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 426 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 902 հազար 716 -ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 735-ի: Եվս 952 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 167 մարդ։

XS
SM
MD
LG