Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Վլադիմիր Պուտինը լավ է տարել կորոնավիրուսի դեմ պատվաստումը:
«Նախագահի մոտ կողմնակի որևէ ազդեցություն չի նկատվում, նա իրեն լավ է զգում, նա լավ է տարել պատվաստումը»,- հայտնել է Կրեմլի խոսնակը:
Նախագահ Պուտինը երեքշաբթի օրն է պատվաստվել, Կրեմլը չի հայտնել, թե Ռուսաստանում կիրառվող երեք վակցինաներից որ մեկն են ներարկել նախագահին, ով նախօրեին ասել է, թե «դրանք բոլորը հուսալի են և արդյունավետ»:
Ռուսաստանում կիրառում են «Սպուտնիկ Վի», «Կովիվակ» և «Էպիվակ» տեսակի պատվաստանյութերը: