Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ընդունեց Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը


Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Այն ընդունվեց ձայների 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Հիշեցնենք՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո որոշ փոփոխությունների էր ենթարկվել․ բուհերի ռեկտորներին կընտրեն կառավարման խորհուրդները, այլ ոչ լիազոր մարմինը՝ Կրթության նախարարությունը։ Օրենքով չի ամրագրվելու նաև ռեկտորի թեկնածուների համար սահմանված պահանջները, դրանք կկարգավորեն բուհերը։

Նախագծում, սակայն, չի փոխվել բուհերի կառավարման խորհուրդների կազմի վերաբերյալ դրույթը։ Խորհրդների 9 անդամներից 5-ը կներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը։ Այս դրույթը դժգոհություն էր առաջացրել բուհերում, թե այդպիսով նվազում է նրանց ինքնավարությունը։

XS
SM
MD
LG