Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծն՝ առաջին ընթերցմամբ


Ձայների 77 կողմ, 35 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ:

Միջոցառման գլխավոր նպատակը կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումն է:

Երեկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն Ազգային ժողովում ներկայացնելով ոլորտին վերաբերող փոփոխությունների փաթեթը, մասնավորապես նշել էր՝ Բարձրագույն կրթության ու գիտության ոլորտները կարգավորող օրենքներն ընդունվել են 15-20 տարի առաջ ու չեն արտացոլում վերջին մեկուկես տասնամյակում առաջացած հանրային պահանջներն ու փոփոխությունները:

XS
SM
MD
LG