Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն ընդունում է նախագահի հրավերն ու «պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման»


«Լուսավոր Հայաստան»-ն ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերն ու պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար», - գրել է Մարուքյանը:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարեց, որ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին հրավիրում է հանդիպման։

XS
SM
MD
LG