Այսօր Միացյալ Նահանգների իշխանությունները կարող են հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին՝ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Լրատվական գործակալության տվյալներով՝ սահմանափակումները կներդրվեն 1991 թվականի Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման օրենքի շրջանակում, ինչպես նաև երկու կարգադրություններով:
Reuters-ի աղբյուրները հրաժարվել են պարզաբանել, թե կոնկրետ ում նկատմամբ են սահմանափակումներ կիրառվելու, սակայն նշել են, որ Վաշինգտոնը կպահպանի բացառությունները, որոնք տարածվում են օտարերկրյա օգնության վրա: