Մատչելիության հղումներ

ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի 4 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցում


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մոսկովյան դատարանում, 20-ը փետրվարի, 2021թ․
Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մոսկովյան դատարանում, 20-ը փետրվարի, 2021թ․

Եվրամիության մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի չորս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին հետապնդելու համար։ Առաջին անգամ կիրառվել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների ռեժիմը:

Չորս պաշտոնյաները, ըստ Բրյուսելի, մասնակից են Նավալնիի նկատմամբ քրեական հետապնդմանը: Ցուցակը կհրապարակվի Եվրամիության պաշտոնական տեղեկագրում այսօր՝ մարտի 2-ին:

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնել էր, որ խոսքը Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի, Պատիժների իրականացման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի և գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասին է:

Եվրամիության երկրները Նավալնիի նկատմամբ քրեական հետապնդումը համարում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, նրանք Ռուսաստանին կոչ էին արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:

Փետրվարի 20-ին, սակայն, Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատեց ստորին ատյանի որոշումը Նավալնիի պայմանական դատավճիռը հին քրեական գործով իրականով փոխարինելու մասին:

XS
SM
MD
LG