Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակում մեկնարկեց Փաշինյանի հրավիրած հանրահավաքը


Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին արցախյան երկրորդ պատերազմի, ապա և 2008 թվականի մարտի մեկի զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօր` 18:30-ին, հանրահավաք ու երթ է հրավիրել Հանրապետության հրապարակում:

Զուգահեռ Ազգային ժողովի դիմաց` Բաղրամյան պողոտայում, հանրահավաք է հրավիրել Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը»: Նրանք արդեն մի քանի օր է` փակ են պահում պողոտան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG