Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի դիմաց, մեկնարկել է վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:
Շարժման այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրությունում ասված է. «Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։ Այս իշխանության հեռացումն անխուսափելի է: Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»
Նշենք, որ այսօր, ժամը 18։30-ին էլ հանրահավաքի և երթի է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում։