Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 283-ով՝ հասնելով 171 հազար 793-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 144-ով և հասել 163 հազար 309-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 977 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 724 հազար 606-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 190-ի, ևս 813 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 481 մարդ։