Մատչելիության հղումներ

Այվազյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանում ծավալված վերջին իրադարձությունները


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ռուսական կողմին տեղեկացրել է հանրապետությունում ծավալված վերջին իրադարձությունների մասին։ Ռուսական կողմն, իր հերթին, ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը համարում է Հայաստանի ներքին գործը և ակնկալում է, որ այն կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, զրուցակիցները նաև ընդգծել են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

XS
SM
MD
LG