Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը:
Չներկայացնելով մանրամասն պարզաբանումներ, Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները սոսկ Հայաստանի ներքին գործն են»:
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։