Մատչելիության հղումներ

Ըստ նախարարի, ռիսկային խմբից դուրս կորոնավիրուսի դեմ պատվաստումը կիրականացվի նաև վճարովի


Ռիսկային խմբից դուրս կորոնավիրուսի դեմ պատվաստումը կիրականացվի նաև վճարովի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Որոշակի դեպքերում, որոշակի ռիսկի խմբերի համար թեստավորումը պետությունն իր հաշվին իրականացրեց, բայց նաև լինում են դեպքեր, երբ անձինք մասնավոր հիմքունքներով հանձնում են թեստեր, նույն տրամաբանությամբ կլինի նաև պատվաստումը», - ասաց նախարարը։

Թե ի՞նչ կարժենա պատվաստվելը, նախարարը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել։

Նշենք, որնախնական տվյալներով` արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը կարող է պատվաստվել քովիդի դեմ: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք,16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու:

XS
SM
MD
LG