72 տարեկանում մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։
«Ազատության»-ը «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին ասել է, որ Կարապետյանը մահացել է այսօր առավոտյան՝ լուսադեմին՝ կորոնավիրուսից հետո առաջացած բարդություններից։
Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-ից 2016 թվականներին։ Հիշեցնենք, նա անցնում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործերով։