Մոսկվան կոչ է անում Միացյալ Նահանգներին սկսել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման գործընթացը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Կոչ ենք անում Միացյալ Նահանգներին քաղաքական կամք դրսևորել՝ Իրանին և միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներին միջուկային համաձայնագրի կատարման պատրաստակամության հստակ ազդակներ ուղարկելով», - հայտարարել է ռուս դիվանագետը։
«Այդ նպատակով լավ կլիներ սկսել այն պատժամիջոցների չեղարկումը, որոնք Թրամփի վարչակազմի «առավելագույն ճնշման քաղաքականության» հիմքն էին հանդիսանում», - նշել է Ռյաբկովը։