Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած բախումներից ավելի քան 24 ժամ անց Twitter-ի իր օգտահաշվում տեղադրված ուղերձում դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի վրա իրականացված հարձակումը՝ կոչ անելով իր կողմնակիցներին հանդարտություն ցուցաբերել։
«Ցուցարարները, որոնք մուտք էին գործել Կապիտոլիում պղծել եմ ամերիկյան ժողովրդավարության հիմքը», - հայտարարել է Թրամփը։
Պաշտոնից հեռացող նախագահի կողմնակիցները Կոպիտոլիում էին ներխուժել հունվարի 6-ին՝ կոնգրեսականներից պահանջելով չհաստատել դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում։ Թրամփի կողմնակիցները պնդում են, որ ընտրությունները կեղծվել են։
Անցած գիշեր հրապարակված ուղերձում, սակայն, Դոնալդ Թրամփը աննուղղակիորեն ընդունել է իր պարտությունը՝ հիշատակելով, որ նոր վարչակազմի ներկայացուցիչներն իրենց պարտականությունները կստանձնեն արդեն հունվարի 20-ին։
Թրամփը նաև պնդել է, որ հետընտրական կրքերը երկրում պետք է հանդարտվեն։ «Մենք ընդամենը վերջերս ներգրավված էինք լարված ընտրությունների պրոցեսում և կրքերը դեռ թեժացած են։ Այժմ եկել է հանդարտվելու և անդորրը վերականգնելու պահը», - հայտարարում էր Թրամփը։