ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփն առաջին անգամ ճանաչել է 2020 թվականի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում ընտրյալ նախագահ, դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակը: Այդ փաստը Թրամփն ընդունել է երեկ ԱՄՆ Կոնգրեսի համալիրի տարածքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո:
Կոնգրեսի համատեղ նիստում Սենատի և Ներկայացուցիչների տան անդամները պաշտոնապես հաստատել են Բայդենին հաղթող ճանաչելու մասին Ընտրիչների կոլեգիայի որոշումը:
46-րդ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին Վաշինգտոնում:
Թրամփը հավաստիացրել է, որ կապահովի «կանոնակարգված իշխանափոխություն»: «Թեպետ ես այսօր էլ կտրականապես մերժում եմ ընտրությունների արդյունքները, այնուամենայնիվ տեղի կունենա օրենքով սահմանված իշխանության փոխանցում», - հայտարարել է Թրամփը:
Կոնգրեսի համալիրը գրավելու Թրամփի աջակիցների փորձը խստորեն դատապարտել են թե՛ դեմոկրատական, և թե՛ հանրապետական օրենսիդրներն ու ազդեցիկ կուսակցականները: