Մատչելիության հղումներ

Թրամփը վետո է դրել ԱՄՆ պաշտպանական ոլորտի հաջորդ տարվա բյուջեի վրա


Պաշտոնավարումն ավարտող նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Միացյալ Նահանգների պաշտպանական ոլորտի հաջորդ տարվա բյուջեի վրա, որը նախատեսում է Պենտագոնին 740 միլիարդ դոլար տրամադրել։ Անցած 60 տարում որևէ նախագահ այդ քայլին չէր դիմել:

Պարզաբանելով իր որոշումը՝ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե փաստաթուղթը հակասում է ամերիկյան շահը բոլոր՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերում գերադասելու՝ իր վարչակազմի քաղաքականությանը, ինչպես նաև չի նախատեսում այն քայլերը, որոնք իր համոզմամբ, այսօր ծայրահեղ անհրաժեշտ են՝ գերտերության ազգային անվտանգության համար։ «Սա նվեր է Չինաստանին ու Ռուսաստանին»,- հայտարարել է Թրամփը։

Բյուջեի նախագիծը, ի թիվս այլ դրույթների, նաև պարտավորեցնում է ԱՄՆ նախագահին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ` ռուսական S-400 համակարգերը գնելու համար: Կոնգրեսականներն իրենց հերթին հայտարարել են, թե հաջորդ շաբաթ արտահերթ նիստ կանցկացնեն՝ նախագահի վետոն չեղարկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG