Մատչելիության հղումներ

ԵՄ-ը պատրաստ է ղարաբաղյան  հակամարտության «տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել»


Հայաստանի և Եվրամիության դոշները, արխիվ
Հայաստանի և Եվրամիության դոշները, արխիվ

Երեկ Բրյուսելում կայացել է ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը նախագահել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյիի մասնակցությամբ։ Հայկական պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարար Արա Այվազյանը։

«Գործընկերության խորհուրդը գնահատեց ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, որն ընգրկում է համագործակցության լայն շրջանակ քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտային ուղղություններում։ Քննարկվեցին նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր այլ թեմատիկ ուղղություններ: ԵՄ-ն վերահաստատեց իր շարունակական լիակատար հանձնառությունը համատեղ օրակարգին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:

Գործընկերության խորհուրդն անդրադարձավ COVID-19 համավարակի հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին՝ ընդգծելով ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են կյանքի և կենսամիջոցների պաշտպանությանը, հասարակությունների և տնտեսության վերաբացմանը։

ԵՄ-ը և Հայաստանը քննարկեցին նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում 2020թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ԵՄ-ի դերը վերականգնմանն ու հաշտեցմանն աջակցելու գործում, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր», - ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրությունում։

«ԵՄ-ն ողջունում և աջակցում է բարեփոխումների իր օրակարգին հետուտ լինելու և մեր երկկողմ համաձայնագիրը ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի վճռական հանձնառությունը, չնայած առկա մարտահրավերներին, որոնց հետ բախվում է երկիրը», - նշել է Ջոզեպ Բորելը: - «ԵՄ-ն, սերտ փոխլրացնելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել: Մենք պատրաստ ենք խաղաղաշինության և վերակառուցման մեր գործիքակազմով ցուցաբերել մեր աջակցությունը»:

«ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ներպետական շարունակակական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների և գործարարության: Մենք պատրաստ ենք նաև տրամադրել 10 միլիոն եվրո՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը և աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ», - ասել է Օլիվեր Վարհեյին:

Նույն օրը Այվազյանը հանդիպումներ է ունեցել Ժոզեպ Բորելի և Վարհեյիի հետ։

ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը կայացել է ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպման նախօրյակին:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG