Մատչելիության հղումներ

Արա Այվազյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության, դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG