Մատչելիության հղումներ

Ընտրիչների կոլեգիան նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել Ջո Բայդենին


ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը և գործող նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը և գործող նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահակաան ընտրությունների արդյունքները պաշտոնապես վավերացնող Ընտրիչների կոլեգիան հաղթող է ճանաչել դեմոկրատական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:

«Ամերիկայի հոգու համար այս պայքարում դեմոկրատիան հաղթեց, մեր հավատը դեմոկրատական հաստատությունների հանդեպ չի սասանվել, մեր ընտրությունների արժանահավատությունը մնաց անձեռնմխելի, հիմա եկել է միավորվելու և մեր ցավերը դարմանելու ժամանակը»,- հայտարարել է Բայդենը:

Նա այդ ուղերձով հանդես է եկել այն բանից հետո, երբ 302 ընտրիչ իր օգտին է քվեարկել: Նախագահական ընտրություններում հաղթելու համար պահանջվում է առնվազն 271 ընտրիչների քվե:

Գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը չի ճանաչում պարտությունը և Թվիթերում տեղադրած գրառումներով շարունակում է պնդել, որ դեմոկրատները կեղծել են ընտրությունները:

Թրամփը հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ (ԱՄՆ-ում գլխավոր դատախազը կատարում է արդարադատության նախարարի լիազորությունները) Ուիլյամ Բարրի հրաժարականի մասին:

Ավելի վաղ Բարրը Թրամփին ասել է, թե Արդարադատության նախարարությունը չի հայտնաբերել ընտրությունների զանգվածային խախտումների մասին վկայող ապացույցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG