Մատչելիության հղումներ

Հայաստան է տեղափոխվել 44 հայ գերի, հաղորդում է փոխվարչապետը


Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հոգի, փոխանցում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա տեղեկացմամբ` այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: «Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է: Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - նշել է Ավինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ։

Կեսգիշերից րոպեներ անց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույն սոցիալական ցանցում գրեց. - «Մեր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում: Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` նրանց առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»:

XS
SM
MD
LG