Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը, հայտնում է Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունյանը նշում է, որ ինքը և նրանց հարազատները կդիմավորեն հայրենիք վերադարձողներին:
«Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը», - գրում է նա իր ֆեյսբուքյան էջում: