Մատչելիության հղումներ

Մոսկվան և Անկարան ավարտում են Ղարաբաղում մոնիտորինգի կենտրոնի բացման աշխատանքները


Ռուս խաղաղապահը Լաչինում, Լեռնային Ղարաբաղ
Ռուս խաղաղապահը Լաչինում, Լեռնային Ղարաբաղ

Մոսկվան և Անկարան ավարտում են աշխատանքները Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի բացման ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ բանակցությունները տարվում են Բաքվի հետ համագործակցությամբ։

Ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հրադադարի վերահսկման այդ կենտրոնը տեղակայվելու է Աղդամի շրջանում։ «Սա Թուրքիայի և Ռուսաստանի միջև օրինակելի համագործակցության ցուցիչ է, որն արդեն իրողություն է»,- ասել էր Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ։

Ղարաբաղյան վերջին պատերազմի առաջին իսկ օրվանից պաշտոնական Բաքուն և Անկարան հայտարարում էին, թե Մինսկի խումբը անարդյունավետ է, և որ հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվեն Ռուսաստանն ու Թուրքիան՝ Հայաստանի ու Ադբեջանի հետ։

XS
SM
MD
LG