Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով Բելառուսում կիրակի օրը տեղի ունեցած հերթական բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 300 մարդ։
Իրավապաշտպանների տվյալներով՝ բերման ենթարկվածների մեծ մասը Մինսկից են, նրանց թվում կան նաև անչափահասներ:
Բելառուսում ցույցերը շարունակվում են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից ի վեր, որոնց պաշտոնական արդյունքներով՝ վեցերորդ անգամ հաղթել է 25 տարի երկիրն առաջնորդող Լուկաշենկոն:
Ընդդիմությունը, դիտորդներն ահազանգել են համատարած կեղծիքների ու ճնշումների մասին, արևմտյան երկրները, այդ թվում` Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, նույնպես չեն ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը։