Մատչելիության հղումներ

Արդեն 120 օր է` բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում


Բելառուսում հարյուրավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել` պահանջելով պատասխանատվության ենթարկել օգոստոսի սկզբին տեղի ունեղած նախագահական ընտրությունների կեղծարարներին ու ցուցարարների դեմ բռնություն գործադրողներին: Բողոքի ցույցերը չեն դադարում արդեն 120 օր` չնայած իշխանության ճնշումներին:

Այսօրվա ակցիաներից առաջ, ըստ լրատվամիջոցների, ողջ երկրով մեկ խափանվել է Telegram-ի աշխատանքը. գրաքննությամբ ու կոշտ քարոզչությամբ հայտնի երկրում ցուցարարները հենց այդ հավելվածով էին միմյանց տեղեկություններ փոխանցում:

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, քվեարկության արդյունքներով հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ով առաջնորդում է երկիրը անկախության հռչակումից ի վեր` ավելի քան 25 տարի: Ընդդիմադիրները ահազանգում են համատարած կեղծիքների ու ճնշումների մասին, Արևմուտքը, այդ թվում` Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ևս նրա հաղթանակը չեն ճանաչել:

XS
SM
MD
LG