Ռուսաստանը միակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, որ ընդհանուր սահման ունի Հարավային Կովկասի հետ, և այդ իսկ պատճառով հետաքրքրված է տարածաշրջանի կայունությամբ ու խաղաղությամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը ֆրանսիական Le Point պարբերականին:
Ջեյհուն Բայրամովը նաև պնդել է, թե Մոսկվան, անկասկած, կարող է կարևոր դեր կատարել ստանձնած պարտավորությունների իրագործման հարցում։
Վերստին քննադատելով Ֆրանսիային` իբրև թե Հայաստանի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի համար, Բայրամովն ասել է, թե ռուս խաղաղապահները Ադրբեջանի հրավերով են եկել, որպեսզի ապահովեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ համաձայնությունից տեղյակ չեն եղել, և հիմա են ծանոթանում դրա մանրամասներին։