Մատչելիության հղումներ

Վարչապետն ակնկալում է նաև ընդդիմության հստակ հայտարարությունը, որ բացառում է որևէ բռնություն


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 12-ը նոյեմբերի, 2020թ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 12-ը նոյեմբերի, 2020թ.
«Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելևս՝ զինված) որևէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում», - իր օնլայն ասուլիսից հետո՝ կեսօրին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետը:

«Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որևէ հայտարարություն, որևէ ժեստ, որևէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որևէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հիմա պետության ղեկավարն ակնկալում է, որ «ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում զինված) իր հետագա գործունեության ընթացքում»:

«Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը», - ասված է Փաշինյանի գրառման մեջ:

XS
SM
MD
LG