Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել


«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեց նրա օգնական Վահագն Բոյաջյանը:

Նրա գլխավորած կուսակցությունը երեկ մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին Ազատության հրապարակում, որին հաջորդեց երթը դեպի կառավարություն, ապա Ազգային ժողովի շենք: Հենց այստեղից էլ` Բաղրամյան պողոտայից, Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ: Նշենք, որ 17 կուսակցությունների թվում են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ավելի վաղ «Ազատությանը» տեղեկացրել էր, որ Վանեցյանը կասկածվում է ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։

Վանեցյանի օգնականը քիչ առաջ «Ազատությանը» նաև հայտնեց, որ վաղը ևս ԱԱԾ նախկին տնօրենը մասնակցելու է Ազատության հրապարակում սպասվող ցույցին:

Վանեցյանը երեկ հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության։ Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել էր․ - «Ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ, որպես վկա եմ հարցաքննվել»։

XS
SM
MD
LG