Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի վիրահատությունն ավարտվել է, կոտրվել է թևը, հարվածներ են հասցվել նաև դեմքին ու գլխին


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, արխիվ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, արխիվ

Մի խումբ ցուցարարների կողմից կեսիգշերին ծեծի ենթարկված Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանի վիրահատությունն ավարտվել է, կոտրվել է թևը, հարվածներ են հասցվել նաև դեմքին ու գլխին։ Մանրամասնում է Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը. «Այս պահին բժիշկները նորմալ են գնահատում, կայուն են գնահատում պարոն Միրզոյանի առողջական վիճակը: Վիրահատությունն ավարտվել է, ձեռքի կոտրվածք ուներ և վնասվածքներ դեմքի շրջանում», - ասաց նա` հավելելով, որ Միրզոյանի գիտակցությունը տեղն է:

Երեկ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Արցախում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, կառավարության ու Ազգային ժողովի շենքերի մոտ հավաքված քաղաքացիները բողոքի ակցիաներ կազմակերպեցին, որոնք հետո անկարգությունների վերածվեցին։ Հենց այդ ընթացքում ցուցարարները, նկատելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծառայողական մեքենան, շրջափակել են այն, իջեցրել նրան մեքենայից ու դաժան ծեծի ենթարկել։

Այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում հայտարարեց, որ ԱԺ նախագահին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալվել են. «Իհարկե, այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարևոր է արձանագրել, որ ձերբակալությունները հանցագործների սկսված են»:

Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձերբակալվածները երկուսն են։ Ժամեր առաջ նաև ոստիկանությունը հայտարարեց, որ ճշտվել են երեկ կեսգիշերին կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում ու կառավարական կեցավայրում իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։

XS
SM
MD
LG