Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը՝ Պուտինի գլխավորությամբ, կրկին քննարկել է Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով վարում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով վարում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերստին քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը երկրի Անվտանգության խորհրդի նիստում:

«Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Դռնփակ նիստից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Պուտինը շարունակում է պարբերական շփումները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ՝ հրադադարի և խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

XS
SM
MD
LG