Մատչելիության հղումներ

Պայքարի ընթացքում հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների կեսից ավելիին, վստահեցնում է Արայիկ Հարությունյանը


Հակաահաբեկչական պայքարի ընթացքում հայկական զինված ուժերին հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների կեսից ավելիին (զոհվել և վիրավորվել են), հայտարարում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի պնդմանը, թե տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի:

«Առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:

Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:

Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ», - հավելել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Մոսկվան անհանգստացած է, որ շարունակվում է վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, և որ նրանց քանակը մոտենում է երկու հազարի:

Ադրբեջանական կողմը հերքում է իր բանակում սիրիացի վարձկան-ահաբեկիչների առկայությունը:

XS
SM
MD
LG