Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1194-ով, բուժվածներինը՝ 639-ով, գրանցվել է մահվան ևս 28 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1194-ով՝ հասնելով 93 հազար 448-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 639-ով և հասել 56 հազար 466-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 544 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 410 հազար 524-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1391-ի, ևս 376 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 35 հազար 215 մարդ:

XS
SM
MD
LG